Ֆրանսիան ՀՀ իշխանությանը օգնել է համացանցում արգելափակել քննադատությունը․ ԶԼՄ

Ֆրանսիական հատուկ ծառայություններն ակտիվ օգնել են Հայաստանի գործող իշխանություններին խորհրդարանական ընտրություններից առաջ համացանցում արգելափակել վերջիններիս հասցեին հնչող քննադատությունները: Այս մասին հայտնում է «Journal du Dimanche» թերթը։

«Այլախոհության դեմ պայքարելու համար հայկական իշխանությունները վայելում են ֆրանսիական հետախուզության ակտիվ աջակցությունը։ VIGINUM հատուկ ստորաբաժանման սպաները հետևում և արգելափակում են համացանցում հրապարակվող այն արտահայտությունները, որոնք հակասում են պաշտոնական հռետորաբանությանը»,- ասվում է հոդվածում։

Ըստ թերթի` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վարկաբեկող բոլոր տեղեկություններն անցնում են կիբեռոլորտի ֆրանսիացի մասնագետների տեղադրած լրացուցիչ ֆիլտրերի միջով։

Նշվում է, որ համապատասխան համաձայնագիրը Փարիզի և Երևանի միջև ստորագրվել է մայիսի սկզբին: Այն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան էր այցելել և հայտարարել, որ Հայաստանի և Մոլդովայի ներկայիս իշխանություններին ցուցաբերվող իր աջակցությունը չի համարում միջամտություն այդ երկրների գործերին:

Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։

Ժամը 14։00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 226 մարդ (33,84%)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930