Պարոն Ղազինյանի գործը հերթական աբսուրդն է, ձայնագրության մեջ նրան առնչվող հանգամանք չկա. Վարդևանյան

Երեկ տեղի ունեցած «իրավական» գործընթացը, այդ թվում՝ ձերբակալությունների ու կալանավորումների մի ստվար հատվածը, չի համապատասխանել այն հայտարարություններին, որոնք տարածվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով իրավապահ մարմինների գործողություններին։

Փաստաբանն ընդգծեց, որ խախտվում է մարդկանց անմեղության կանխավարկածը։

«Պարոն Ղազինյանի դեպքի հետ կապված՝ վստահ եմ, որ ձայնագրությունը տեսել եք, այնտեղ պարոն Ղազինյանի առնչությամբ որևէ հանգամանք չկա։ Հիմա պատկերացրեք՝ Ձեզնից որևէ մեկի վերաբերյալ 3-րդ կամ 4-րդ անձ խոսակցություն ունենա, և դա փորձեն հրամցնել՝ որպես տվյալ ու կրկին՝ անմեղության կանխավարկածի անտեսմամբ։ Աբսուրդ է հերթական»,- մեկնաբանեց Վարդևանյանը։

Նա նաև շեշտեց, որ ընտրությանը մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է. «Եվրոպական երկրներ կան, որտեղ ընտրությանը չմասնակցելը նույնիսկ պատասխանատվություն է ենթադրում։ Իշխանության կրողը ՀՀ քաղաքացին է, հայ ժողովուրդն է, բայց այդ իշխանությունը կրելը պետք է իրացնեն՝ գալով ընտրություններին։ Մենք հիմա ընդամենը մեկ հանգամանք ունենք նշելու՝ սիրելի մեր հայրենակիցներ, իշխանությունը պատկանում է Ձեզ, մասնակցեք ընտրությանը»։

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930