Վաղ առավոտից տոտալ հարձակում է ԲՀԿ տարածքային կառույցների, վստահված անձանց, շտաբերի, ենթաշտաբերի պատասխանատուների նկատմամբ. Իվետա Տոնոյան

Ժամը 08:00-ից սկսած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը ստանում է բազմաթիվ ահազանգեր տարածքային կառույցների շտաբերի ներկայացուցիչներից այն մասին, որ օրը սկսվել է իրավապահ համակարգի ներկայացուցիչների, տարբեր օղակների հարձակումով, մասնավորապես՝ ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների բերման ենթարկումներով, կալանավորումներով: Այս մասին ասել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Վաղ առավոտից սկսվել է տոտալ հարձակում ԲՀԿ տարածքային կառույցների, վստահված անձանց, շտաբերի, ենթաշտաբերի պատասխանատուների նկատմամբ:

Տարատեսակ շինծու և մտացածին մեղադրանքներով մեր համակիրները, մեր կուսակից ընկերները, մարզերում իրենց գործունեությունն իրականացնող շտաբերի պատասխանատուները մասսայաբար բերման են ենթարկվում»,-նշել է նա:

Տոնոյանը հավելել է, որ բոլորը, ովքեր ընտրատեղամասերում ականատես կլինեն ընտրական իրավունքի ոտնահարման դեպքերի, կարող են ահազանգել 010 600 601 հեռախոսահամարով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930