«Է՜հ, Հանուն Հայաստանի Հանրապետության». Միքայել սրբազանը քվեարկեց
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը գտնվում է տնային կալանքում, քվեարկեց ՀՀ խորհրդարանական ընտրություններում։
«Է՜հ, հանուն Հայաստանի Հանրապետության»,– ասաց սրբազանը` քվեաթերթիկը գցելով քվեատուփի մեջ։
Ընտրատեղամասից հեռանալիս նաև օրհնեց իրեն մոտեցող քաղաքացիներին։
Նշենք, որ սրբազանի խափանման միջոցը փոխելու հարցի քննությունը Վերաքննիչ դատարանը քննելու է ընտրություններից հետո։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։

