Քվեարկել եմ հանուն վերակառուցվող Հայաստանի. գնացեք ընտրության, օրվա վերջ մի թողեք. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը խորհրդարանական ընտրություններում քվեարկեց իր հայրենի Տաշիր քաղաքի դպրոցում։
Սամվել Կարապետյանի եղբորորդին քվեարկեց հանուն Հայաստանի վերակառուցման:
«Քվեարկել եմ հանուն Հայաստանում մեծ փոփոխության, վերակառուցման և Հայաստանի, որտեղ մարդիկ զբաղված են իրենց երկիրը շենացնելու, ոչ թե վատություն անելու համար»,– լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը։
Քաղաքական գործիչը նշեց, որ ցանկանում է թոթափել հակադրությունների ֆոնը Հայաստանից, քանի որ պետք է վերջ դնել այդ ներքին կռիվներին և սկսել վերջապես զարգացնել երկիրը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում ընթանում են խորհրդարանական ընտրություններ:
Դրանց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։

