Բաժիններ՝

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Իրանական կողմն, ըստ երևույթին, բարձր հարստացված ուրանի իր պաշարները չի տեղափոխել պահման նոր վայր: Այս մասին հունիսի 5-ին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք կարծում ենք, որ այդ ուրանը գտնվում է այնտեղ, որտեղ սկզբնապես գտնվում էր», – նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Դրա հետ մեկտեղ Գրոսին հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի ստորգետնյա միջուկային կենտրոններին, որտեղ պահվում էին այդ պաշարները։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում կարևոր է, որ ԱԷՄԳ-ի փորձագետները կարողանան մուտքի հնարավորություն ստանալ այդ օբյեկտներ և այնտեղ իրադրության սեփական գնահատում անցկացնել։

«Մենք պետք է այնտեղ հասնենք՝ որոշելու՝ արդյոք պաշարների ծավալը մնացել է առաջվա մակարդակի վրա», – հայտարարել է գործակալության ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930