Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Արման Թաթոյանը համոզված է, որ առանց հզոր գիտության հնարավոր չէ ունենալ ուժեղ պետություն, բանակ և տնտեսություն։

Թաթոյանը կարևորել է Հայաստանում գիտության զարգացումն ու գիտնականների սոցիալական խնդիրների լուծումը։

«Հայաստանի ամենամեծ հարստությունը մարդկանց մտքերում է»,- նշել է նա՝ շեշտելով, որ տարիներ շարունակ գիտնականները ստիպված են եղել զբաղվել ոչ թե բացառապես գիտությամբ, այլ հաղթահարել մի շարք դժվարություններ։

Նրա գնահատմամբ՝ այդ իրավիճակի հետևանքով բազմաթիվ մասնագետներ հեռացել են գիտական ոլորտից կամ արտագաղթել են։

Թաթոյանը վստահեցրել է, որ իրենց ծրագրերում կարևոր տեղ ունի գիտության զարգացումը, գիտնականների աշխատանքի արժևորումն ու երիտասարդ մասնագետների ներգրավումը։ Նա նշել է, որ անհրաժեշտ է ապահովել բարձր աշխատավարձեր, արժանապատիվ պայմաններ և պետական աջակցություն, որպեսզի գիտական միտքը Հայաստանում զարգանա։

«Սիրելի գիտնականներ, ես գիտեմ, թե ինչ է նշանակում գիտական հետազոտությունը, գիշեր- ցերեկ նստել հետազոտելը, գյուտ ստեղծելը, արժեքը տեսնելը, ուրախանալը այդ արժեքով։ Ես անձամբ ուշադիր եմ լինելու այս բոլոր հարցերին, որովհետև մեր թիմում էլ կան գիտնականներ, որ հասկանում են այս բոլոր խնդիրներից»,-հավելել է նա։

Արման Թաթոյանը քաղաքացիներին կոչ է արել քվեարկել իր ղեկավարած քաղաքական ուժի օգտին՝ նշելով, որ դա հնարավորություն կտա Հայաստանում ունենալ պաշտպանված գիտնականներ, բարձր աշխատավարձ, աշխատանքի արժանապատիվ պայմաններ։

Մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։

Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդն է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու: Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Արդարությունը գալիս է» կարգախոսով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930