ԱՄՆ–ն պետք է պահպանի Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները. Ռուբիո

ԱՄՆ-ն պետք է պահպանի երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ հաշվի առնելով ՌԴ միջուկային զինանոցը։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Առնվազն մենք պետք է հարաբերություններ և բանակցություններ ունենանք Ռուսաստանի հետ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում ընթացող լսումների ժամանակ։

Ռուբիոյի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է պահպանել՝ հաշվի առնելով նրա եթե ոչ ամենամեծ, ապա մեծությամբ երկրորդ միջուկային զինանոցն աշխարհում։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են՝ չնայած Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացում առկա դադարին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930