Քուվեյթի օդանավակայանի ուղևորատար տերմինալի վնասումը ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի սխալի հետևանքն է. ԻՀՊԿ
Քուվեյթի օդանավակայանի ուղևորատար տերմինալի վնասումը ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրների սխալի հետևանքն է։ Դրա մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, հաղորդում է IRIB-ը։
«Մեր վերլուծությունը և Քուվեյթի ուղևորատար տերմինալին հարվածելու միջադեպի հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ ԻՀՊԿ Ռազմատիեզերական ուժերը տվյալ թիրախի ուղղությամբ որևէ արձակում չեն իրականացրել։ Քուվեյթի օդանավակայանում ուղևորատար տերմինալի ավերումը դարձել է ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրների սխալի արդյունք, որոնք ընկել են այդ տերմինալի վրա՝ իրանական հրթիռները որսալու անհաջող փորձից հետո»։



