Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին. ի՞նչ են քննարկել
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկել բռնի տեղահանված արցախահայերի առջև ծառացած հիմնախնդիրները։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Անդրադարձ կատարվեց նրանց հոգևոր խնամքին և սոցիալական կարիքներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող հարցերին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ կաթողիկոսը պարբերաբար ընդունում է արցախահայության ներկայացուցիչներին, միջազգային ու միջեկեղեցական կառույցների առջև բարձրաձայնում արցախցիների վերադարձի, իրավունքների ապահովման և հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերը։



