Էս պրոցեսը սկսելուց առաջ բոլորս պայմանավորվել ենք՝ մինչև վերջ ենք գնում. մեր Հայրենիքի համար է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» դաշինքը հավատարիմ է Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և կառուցելու է նորմալ հարաբերություններ ՌԴ–ի հետ, լրագրողների հետ զրույցում հայտարարաեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը։
«Կլինեն նորմալ հարաբերություններ մեր տնտեսական և պաշտպանական պայմանավորվածությունների շրջանակներում։ Հայ հասարակությունը հարցեր ունի Ռուսաստանին, որոնց պատասխանները, համոզված ենք, կստանանք։ Կստանանք նաև գործողություններ, որոնք կամրապնդեն մեր հարաբերությունները»։
Անդրադառնալով Ռուսաստան հայկական արտադրանքի որոշ տեսակների ներմուծման արգելքի թեմային՝ Կարապետյանը հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հարաբերությունների սառեցում չլինի։



