«Արևելամետ&արևմտամետ» զույգն ավելի ստույգ կբնութագրի աշխարհաքաղաքական նոր իրողությունները. Հրանտ Խաչատրյան
Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շրջանառության մեջ եմ մտցնում հայկական քաղաքական դաշտում հետագա գործառույթների համար առավել պիտանի նոր եզրույթ` «ԱՐԵՎԵԼԱՄԵՏ ՈՒԺԵՐ»։
Զուգահեռ կկիրառվեն արևելամոլ, հակաարևելամետ, արևելատյաց ու հնարավոր է այլ ածանցյալ եզրույթներ։
Դրա շնորհիվ «արևելամետ & արևմտամետ» զույգը ավելի ստույգ կբնութագրի աշխարհաքաղաքական նոր իրողությունները։
Իսկ որ ավելի կարևոր է, ասպարեզից դուրս կմղվի վաղուց հնացած ռուսամետ եզրույթը (իր բոլոր ածանցյալներով), որի ահավոր չարաշահումը մեծապես նպաստել է հայ քաղաքական դաշտի առկա այլասերմանը։
#լեզվամտածողություն»։



