Եթե նման քայլերի գնային ընդդիմադիրների համակիրները, կսկսեին ասֆալտին տալով ձերբակալել․ փաստաբան

«Երեկ Մասիսում քպ-ականները, ըստ հրապարակվածի, ծեծում էին ընդդիմադիր քաղաքացուն ոհմակի տրամաբանությամբ, այսօր նորից Արթիկում նման խմբակային ծեծի և նվաստացման տեսանյութ է հրապարակվել»,- հայտնում է փաստաբան Սոս Հակոբյանը։

«Եթե նման քայլերի գնային ընդդիմադիրների համակիրները՝ ազգային գվարդիայից մինչև հատուկ նշանակության բոլոր ստորաբաժանումներ առավոտից կսկսեին ասֆալտին տալով ձերբակալել հարյուրավոր անձանց, խուզարկություններ անել, իսկ դատարաններն էլ իհարկե կալանքներ կտային։

Այ սա է ՔՊ իշխանության բարքերը, հարգելի քաղաքացիներ. քպ-ականներին ամեն ինչ, իսկ ընդդիմադիրներին օրենք…

Սա փոխելու միակ ելքը հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելն է»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930