Բրիտանական բանակը Challenger 2 տանկեր է տեղակայել Ռուսաստանի սահմանների մոտ․ MWM
Մեծ Բրիտանիայի զինված ուժերին պատկանող «Challenger 2» տանկեր են նկատվել ռուսական սահմանից ոչ հեռու գտնվող էստոնական Վիրու շրջանում։ Այս մասին հունիսի 3-ին հայտնում է Military Watch Magazine (MWM) պարբերականը։
«Բրիտանական բանակի Challenger 2 տանկեր են տեղակայվել Ռուսաստանի հետ անմիջական սահմանին գտնվող էստոնական Վիրու շրջանում՝ տեղի զորավարժություններին մասնակցելու համար:»,- նշում է ամսագիրը։
Լրատվամիջոցն ընդգծում է, որ զրահատեխնիկան կիրառվել է Հյուսիսատլանտյան դաշինքի «Գարնանային փոթորիկ» ռազմական մանևրների ժամանակ, որտեղ մշակվել է ռուսական զինուժի դեմ մարտական գործողությունների սցենարը։



