ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին գրել են մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով Ուկրաինայի երկաթուղիների ազգային օպերատորին, որն ավելի ուշ ջնջել է սոցիալական ցանցում կատարված գրառումը։

«Այսօր Կիևի երկաթուղային կայարանում մենք ուրախությամբ ողջունում ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին», – գրել էր ընկերությունը՝ կից հրապարակելով կայարանում ՆԱՏՕ-ի ղեկավարի լուսանկարները։

Ընկերությունը հավելել էր, որ Ռյուտեի այցը չափազանց կարևոր է, ինչպես մյուս նախորդ այցերը, որովհետև դա «դաշինքի կողմից մեր երկրին համերաշխության և աջակցության ժեստ է»։

Ռյուտեի այցը տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ինտենսիվ հարվածների ֆոնին։ Հունիսի 2-ին ՌԴ ուժերի հարվածների հետևանքով Ուկրաինայում 23 մարդ էր զոհվել։ Հունիսի 3-ին կողմերը հայտնել են նոր հարվածների մասին։ Ուկրաինական ուժերի կողմից թիրախավորվել է Սանկտ Պետերբուրգը, որտեղ պաշտոնյաները և օտարերկրյա բարձրաստիճան հյուրերը պատրաստվում են միջազգային տնտեսական համաժողովի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930