Բաժիններ՝

Բելգիական դատարանը ռուսական հայցի հիմքով կալանք է դրել Google-ի 115 մլն եվրո ակտիվների վրա

Բելգիական դատարանը կալանք է դրել Google Belgium-ի 115 մլն եվրոյի (66 մլդ տենգե, 133 մլն դոլար) ակտիվների վրա՝ ռուսական «Գուգլ» ՍՊԸ-ի ներկայացրած հայցի հիման վրա։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»։

Պարբերականը հիշեցրել է, որGoogle-ի ռուսական դուստր ընկերությունը փորձում է հասնել ամերիկյան կորպորացիայի մայր կառույցից միջոցներ բռնագանձելու վերաբերյալ Մոսկվայի արբիտրաժային դատարանի որոշման կատարմանը։

Եթե Բելգիայի դատարանը ճանաչի ռուսական որոշումը և բավարարի դիմումը, բռնագանձումը կարող է տարածվել կալանքի տակ հայտնված ակտիվների վրա, իսկ իսկ ստացված միջոցները կարող են ուղղվել ռուսական «Գուգլ» ՍՊԸ–ի վարկատուների պարտքերի մարմանը։

Պարբերականի տվյալներով` ռուսական դատարանը փորձում է բռնագանձել այն դիվիդենտները, որոնք «Գուգլ» ՍՊԸ–ից դուրս են բերվել ընկերության սնանկության գործընթացի մեկնարկից կարճ ժամանակ առաջ։

«Մոսկվայի դատարանը եկել է այն եզրակացության, որ դիվիդենտների վճարումն իրականացվել է վարկատուների գումարները վճարելուց խուսափելու համար», – ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Կալանքը, նշել է պարբերականը, ապահովման միջոց է, որը պետք է կանխի Google-ի բելգիական ստորաբաժանման վերակառուցման կամ սնանկացման փորձերը մինչև դատավարության ավարտը։

«Վեդոմոստին» մեջբերում էGoogle-ի ռուսական դուստր ձեռնարկության բելգիացի փաստաբան Մայքլ դե Բուկի խոսքերը, որը կարծում է, որ գործը դուրս է սովորական կորպորատիվ վեճի սահմաններից։

«Վեճը ցույց է տալիս ինքնիշխան երկրների` լինի դա Ռուսաստան, Ֆրանսիա, թե Բելգիա, շուկաներում գործող գլոբալ ընկերությունների բարոյական և իրավական պատասխանատվության սահմանները», – ընդգծել է նա՝ հավելելով, որ գործել պետք է բոլոր հնարավոր այն վայրերում, որտեղ կարելի է գտնել Google-ի ակտիվները։

Դիվիդենդների «արտահանձնումը» մայր ընկերության նկատմամբ Google-ի ռուսական դուստր ձեռնարկության ներկայացրած պահանջների միայն մի մասն է, ընդգծել է նախագծի իրավաբանների միջազգային թիմի համակարգող Արթուր Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ «Գուգլ» ՍՊԸ–ի սնանկության գործով վեճը վերաբերում է նաև 2018 թվականից հետո Ռուսաստանից ավելի քան 160 մլրդ ռուբլու դուրսբերմանը։

Ռուսական «Գուգլ» ՍՊԸ–ն նախաձեռնել է ռուսաստանյան դատարանների որոշումների ճանաչման և կատարման գործընթացները աշխարհի ավելի քան տասը երկրներում։

Հաջորդ փուլը կլինի բելգիական դատարանի կողմից «Գուգլ» ՍՊԸ-ի պահանջների քննումն ըստ էության: Google Belgium-ը և Google International LLC-ն իրավունք ունեն բողոքարկել ունեցվածքի կալանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930