Երկու շաբաթ է՝ որևէ խոսք չեն հղել ռազմավարական գործընկեր երկրի նախագահին. Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Երկու շաբաթ է, ինչ Չինաստանում տեղի է ունեցել ածխահանքի ողբերգական փլուզումը, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 80 տասնյակ մարդ: Այդ ողբերգության առիթով Չինաստանի նախագահ Սիին ցավակցել են աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ:
Հայաստանի վարչապետի եւ նախագահի պաշտոնական կայքերում շարունակում է բացակայել Չինաստանին ուղղված ցավակցական մեկ տող անգամ:
Հիշեցնեմ, որ Հայաստանն ու Չինաստանը ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրած երկրներ են: Այդ ստորագրումը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերին՝ Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում:
Հայաստանի վարչապետն ու նախագահը արդեն երկու շաբաթ է, ցավակցական որեւէ խոսք չեն հղել ռազմավարական գործընկեր երկրի նախագահին՝ տեղի ունեցած ողբերգության առիթով:
Ավելորդ է խոսել, որ իր չինացի գործընկերոջն այս ընթացքում որեւէ այդպիսի խոսք չի հասցեագրել Հայաստանի ԱԳ նախարարը, որը նախօրեին հեռուստաբանավեճի ընթացքոււմ աջ ու ձախ պիտակավորում, եւ դիվանագիտություն էր «սովորեցնում» կառավարող ուժի ձախողումները մատնացույց անող ընդդիմախոսներին»:



