Իրաքում անցկացվող զորավարժությունների ընթացքում զոհվել է ամերիկացի և բրիտանացի երկու զինվորական. NBC News
Իրաքում անցկացվող զորավարժությունների ընթացքում զոհվել են ԱՄՆ զինված ուժերի 1 զինծառայող և Մեծ Բրիտանիայի 1 զինծառայող: Այս մասին հաղորդել է NBC News հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 31-ին Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլում՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայում: Պատահարի մանրամասները չեն հայտնում ո՛չ ամերիկացի, ո՛չ էլ բրիտանացի պաշտոնատար անձինք: Զոհված զինծառայողների անունները կհրապարակվեն ընտանիքների անդամներին տեղեկացնելուց որոշ ժամանակ անց։
NBC News-ը հիշեցնում է, որ մայիսի սկզբին Մարոկկոյում «Աֆրիկյան առյուծ» զորավարժությունների ընթացքում անհետ կորել էր ԱՄՆ զինված ուժերի երկու զինծառայող, որոնք ծառայությունից ազատ ժամին քայլարշավի ժամանակ ժայռից ընկել էին Ատլանտյան օվկիանոս: Զինվորականներից մեկի մարմինը հետագայում հայտնաբերվել է:



