6 երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
Վեց երկիր կարող է առավել լրջորեն տուժել, եթե աշխարհի ամենախոշոր Թուեյթս սառցադաշտը (այսպես կոչված՝ «Դատաստանի օրվա սառցադաշտը») պոկվի Անտարկտիդայի ափից: Այս մասին հաղորդում է Daily Express թերթը:
Նշվում է, որ սառցադաշտի հետագա հալումը կարող է առավել լրջորեն ազդել Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Բանգլադեշի, Տուվալուի և Մալդիվների վրա: Այդ երկրներում որոշ քաղաքներ, իսկ երբեմն ամբողջ կղզիներ կարող են ջրի տակ անցնել:
Թուեյթս սառցադաշտն Արևմտյան Անտարկտիդայի սառցային վահանի կարևոր հատվածն է՝ օվկիանոսի հետ շփման աշխարհում ամենամեծ երկարությամբ՝ մոտ 120 կմ: Այս վիթխարի սառցաբեկորը գտնվում է Ամունդսենի ծովում. դրա մակերեսը կազմում է մոտ 192 հազար քառակուսի կիլոմետր, որը տարածքով միայն փոքր-ինչ է զիջում Մեծ Բրիտանիա կղզուն (մոտավորապես 209 հազար քառ. կմ):
Բացի այդ, «Դատաստանի օրվա սառցադաշտն» ունի յուրատեսակ «խցանի» դեր, որն ամբողջ Արևմտյան Անտարկտիդայի սառցե վահանին թույլ չի տալիս քայքայվել: Դրա քայքայման հետևանքով կարող է տապալվել ամբողջ սառցե վահանի զգալի մասը, ինչը կհանգեցնի Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման 3,3 մետրով:



