«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ:
Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ երկարաձգել են ֆուտբոլիստներ Էդգար Մալաքյանի և Ֆիլիպե Ալմեյդայի պայմանագրերը:
Հայաստանի ֆուտբոլի արդեն ավարտված առաջնությունում «Փյունիկ»-ը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականն ու իրավունք ստացավ մասնակցելու ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին:



