Բաժիններ՝

Կասեցվել է «Շալալ» և «Ջադել» պանիրների արտադրությունը․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Աբդել Կադեր Խեիր Էդդին Ահմադին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գյուղ Ծաղկունք, Պարոնյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները. արտադրվել է վտանգավոր սննդամթերք: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

Մասնավորապես՝ փորձաքննության ներկայացված պանիր «Շալալ» և պանիր «Ջադել» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պանիր «Շալալ» և «պանիր «Ջադել» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրատեսակները համապատասխանեցնել հաստատված պահանջներին:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930