Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 2-6-ին առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 2- 6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հունիսի 2-6-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 25-27 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +18…+20 աստիճան։



