Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 57 սանտիմետր բարձրության վրա, ինչը 16 սանտիմետրով բարձրացել է այս տարվա մայիսի սկզբին գրանցված նիշից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացել է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2025 թվականի հունիսի 1-ին Սևանա լիճը գտնվել է 1900,75 սանտիմետր բարձրության վրա՝ այս տարվա նիշը գերազանցելով 18 սանտիմետրով։ Իսկ այս տարվա սկզբից մինչ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սևանի մակարդակը բարձրացել է 34 սանտիմետրով։

2026 թվականի հունվարից մինչ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով  Սևանա լիճ է տեղափոխվել 91 միլիոն 861 հազար խմ ջուր։

Սևան թափվող գետերում դիտվում է ջրի ելքերի մեծացում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930