Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների անունները հունիսին կայանալիք երկու ընկերական հանդիպումների համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Դարպասապահներ՝
Հենրի Ավագյան-«Փյունիկ»
Օգնեյ Չանչարևիչ-«ԻՄՏ Բելգրադ» (Սերբիա)
Արման Ներսեսյան-«Արարատ Արմենիա»
Ալեքսանդր Միշիև-«Ուրարտու»
Պաշտպաններ՝
Կամո Հովհաննիսյան-«Արարատ Արմենիա»
Արման Ղազարյան-«Ուրարտու»
Գեորգի Հարությունյան-«Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Արտեմ Բանդիկյան-ԲԿՄԱ (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան-«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Էդգար Գրիգորյան-«Արարատ Արմենիա»
Էրիկ Փիլոյան-«Ուրարտու»
Արգիշտի Պետրոսյան-ԲԿՄԱ
Խուլիո Բուենո-«Արարատ Արմենիա»
Դավիդ Դավիդյան-«Ռոտոր» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ՝
Արամ Խամոյան-«Նոա»
Էդուարդ Սպերցյան-«Կրասնոդար» (Ռուսաստան)
Կառլեն Հովհաննիսյան-«Փյունիկ»
Տիգրան Ավանեսյան-«Օրենբուրգ» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան-«Ակրոն» (Ռուսաստան)
Գոռ Մանվելյան-«Նոա»
Հարձակվողներ՝
Ժիրայր Շաղոյան-«Արարատ Արմենիա»
Հրանտ-Լեոն Ռանոս-«Այնտրախտ Բրաունշվեյգ» (Գերմանիա)
Արթուր Սերոբյան-«Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան-«Ֆարուլ» (Ռումինիա)
Նարեկ Հովհաննիսյան-ԲԿՄԱ
Արթուր Միրանյան-«Բնեյ Սախնին» (Իսրայել)
Դավիթ Հակոբյան-«Պոդբրեժովա» (Սլովակիա)
Արտասահմանում խաղացող ֆուտբոլիստներից ազգային հավաքական հրավիրվածների ցանկում է ընդգրկվել նաև Օգնյեն Չանչարևիչը։ Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Ստյոպա Մկրտչյանը, Ֆինն Գերագուսյանը չեն միանա ազգային ընտրանուն վնասվածքների պատճառով։ Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաքը կսկսի հունիսի 1-ին։
Հունիսի 6-ին Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհանդիպի Ղազախստանին, իսկ հունիսի 9-ին՝ Մոլդովային։



