Սի Ծինփինը հաջորդ շաբաթ կարող է այցելել ԿԺԴՀ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, հավանաբար, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն կայցելի արդեն հաջորդ շաբաթ: Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
«Մենք ստացել ենք հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ նախագահ Սի Ծինփինը շուտով կայցելի Հյուսիսային Կորեա», – լրատվական գործակալությանը հայտնել է կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Մեկ այլ զրուցակցի խոսքով՝ մեծ է հավանականությունը, որ Չինաստանի նախագահի այցը Հյուսիսային Կորեա կկայանա այս ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա սկզբին։
Կառավարության ևս մեկ աղբյուր գործակալությանը հայտնել է, որ Չինաստանի ղեկավարը կարող է փորձել որպես միջնորդ հանդես գալ Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում։
Ըստ աղբյուրի, հունվարին Չինաստան կատարած պետական այցի ժամանակ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը խնդրել է Սի Ծինփինին օգնել միջկորեական հարաբերություններում միջնորդության հարցում, ինչին Չինաստանի առաջնորդը դրական է արձագանքել։
Yonhap-ը հիշեցնում է, որ այս տարի Չինաստանը և ԿԺԴՀ-ն նշում են Համապարփակ համագործակցության պայմանագրի ստորագրման 65-ամյակը։



