Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի պատասխանը իր վերջին առաջարկին
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը դիտարկում է ԱՄՆ-ի պատասխանը իր վերջին առաջարկին, հաղորդում է Nour News գործակալությունը։
«Հիմնվելով իրանական բանաձևի նախնական տեքստի վրա, որը ներառում էր 14 կետ, հաղորդագրությունների փոխանակումը տեղի է ունեցել մի քանի անգամ», – Բաղայի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
«Մենք ստացել ենք ամերիկյան կողմի կարծիքները և ուսումնասիրում ենք դրանք», – հայտարարել է նա։
Գործակալությունը ճշտում է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը Պակիստանի միջոցով հաղորդագրություններ են փոխանակում հրադադարի վերաբերյալ առաջարկվող փաստաթղթի ձևակերպումների շուրջ։
Ավելի վաղ «Թասնիմ» գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը Պակիստանի միջոցով պատասխան է փոխանցել Իրանի՝ ավելի վաղ ուղարկված առաջարկներին։
Թեհրանը դիտարկում է տեքստը, սակայն պատասխանը դեռ պատրաստ չէ, նշել է գործակալության զրուցակիցը։



