Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունները. Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելը, չնայած Վաշինգտոնի նկատմամբ առկա անվստահությանը։ Այս մասին հաղորդել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Չնայած հակառակորդի նկատմամբ անվստահությանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավոր է համարում բանակցություններն արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության դիրքերից», – ասել է նա։
Փեզեշքիանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ Թեհրանը դիվանագիտական ասպարեզում ամրապնդի այն ամենը, ինչ Իրանի զինված ուժերը ձեռք են բերել մարտի դաշտում։
Մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անընդունելի է համարել Իրանի պատասխանը հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին։
Իրանից հայտնել են, որ 14 կետից բաղկացած իրենց առաջարկն այլընտրանք չունի։



