Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ և կառուցողականորեն լուծել գործնական հարցերը: Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ գերատեսչության տնօրեն Միխայիլ Կալուգինը:

«Ռուսաստանը և Վրաստանը բնական գործընկերներ են:  Պատրաստ ենք այսուհետ էլ զարգացնել համագործակցությունը Թբիլիսիի հետ և կառուցողականորեն լուծել գործնական հարցերը: Այսպես, երեկ ՌԴ կառավարությունն ավելացրել է առանց վիզայի  մնալու ժամկետը միջազգային փոխադրումներ իրականացնող վրացի վարորդների համար», – ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ «Վրաստանի իշխանություններն այսուհետ էլ կառաջնորդվեն իրենց ժողովրդի շահերով և թույլ չեն տա հանրապետությունը ներքաշել Ռուսաստանի հետ առճակատման մեջ»:

Այժմ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները խզված են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031