ՌԴ-Ուկրաինա հարցի լուծողը մենք չենք՝ չենք հավակնում խառնվել համաշխարհային հարցերին. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հյուրընկալ երկրի ղեկավարի կարգավիճակում չպետք է գրաքննի կամ արձագանքի իր երկրում հնչեցված ամեն խոսքի։ Այս մասին ասաց լրագրողների հետ զրույցի ժամանակ` պատասխանելով հարցին, թե ինչու պաշտոնական Երևանը չարձագանքեց Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու սպառանալիքներին։

Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի բացման ժամանակ Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կարող են նաև թռչել այդ շքերթի ժամանակ՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ այս տարի Մոսկվայում շքերթը նախատեսվում է անցկացնել առանց ծանր ռազմական տեխնիկայի:

«Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը բազմակողմ հարթակ է , անցկացման վայրը կապ չունի, այդ միջոցառումը ինչքան իմ միջոցառումն է, այնքան էլ մյուս մեր գործընկերների միջոցառումն է։ Ես չեմ կարծում` հյուրընկալ երկրի ղեկավարի կարգավիճակում պետք է գրաքննեմ կամ պարտադիր ամեն ինչին արձագանքեմ։ Դա բազմակողմ հարթակ է, և մարդիկ այդ հարթակում պետք է արտահայտվեն»,– ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ իր ներկայությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահն էլ է հայտարարություններ արել տարբեր երկրների վերաբերյալ։

«Բայց ես չեմ հիշում, որ նրանք ակնկալեին, որ ես արձագանքեի այդ հայտարարություններին։ Մենք եվրոպական քաղաքական համայնքի անդամ երկիր ենք, ԵԱՏՄ անդամ երկիր ենք, բայց դա չի նշանակում, որ մենք հավակնում ենք համաշխարհային բոլոր գործերին խառնվել, և, կներեք, մենք փոքր երկիր ենք մեր փոքր օրակարգով։ Մե՞նք պիտի Ռուսաստանի ու Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք»,– ասաց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031