Բաժիններ՝

Մխիթարյանն օրինակ է բոլորիս համար. նրա մասին հաճախ եմ պատմում հորս. Լաուտարո

Միլանի «Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսը խոսել է իր թիմակից, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին։ Արգենտինացի հարձակվողը բարձր է գնահատել հայ կիսապաշտպանի մարդկային որակները, աշխատասիրությունն ու անցած ֆուտբոլային ուղին։

«Նա օրինակ է բոլորիս համար։ Երբ խոսում եմ հորս հետ, նա միշտ հարցնում է հանդերձարանի մասին։ Ես միշտ մատնանշում եմ, թե ինչպես է աշխատում Հենրիխը. նա ունի մի մարդու համեստություն, որն արտասովոր կարիերա է ունեցել։ Մենք ամեն օր սովորում ենք նրանից։ Հուսով եմ, որ այն, ինչ նա կորոշի, լավագույնը կլինի իր կյանքի և ընտանիքի համար։ Նա մեզ այնքան շատ բան է տվել»,- Մարտինեսըի խոսքերն է մեջբերում DAZN Italia-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մխիթարյանն անդրադարձել էր միլանյան ակումբում իր ապագային՝ նշելով, որ իր վերջնական որոշումը կկայացնի առաջնության մնացած խաղերից հետո: 37-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ սպառվում է 2026 թվականի հունիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031