ԵՄ-ն կարող է խստացնել Կիևին վարկի տրամադրման պայմանները
ԵՄ-ն կարող է խստացնել Կիևի համար 90 միլիարդ եվրո վարկի տրամադրման պայմանները, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Եվրոպական միությունը դիտարկում է Ուկրաինային տրամադրվող վարկի պայմանների խստացման հնարավորությունը, <…> ինչի արդյունքում վճարումների մի մասը կախված կլինի բիզնեսի համար ոչ պոպուլյար հարկային փոփոխությունների ներդրումից»,- ասվում է հոդվածում։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Կիևին, հավանաբար, կպարտավորեցնեն սահմանել 20 տոկոս ավելացված արժեքի հարկ այն ընկերությունների համար, որոնք գործում են արտոնյալ հարկային համակարգով և որոնց տարեկան եկամուտը գերազանցում է չորս միլիոն գրիվնան։



