Դանիայում երկու գնացք է բախվել
Դանիայում երկու գնացք է բախվել, որի հետևանքով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական արտակարգ ծառայություններին։
«Դանիայում երկու գնացքներ են բախվել, որի հետևանքով մի քանի մարդ տուժել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ բախվել են երկու մերձքաղաքային գնացքներ։ Reuters-ը հավելում է, որ վագոններում արգելափակված մարդիկ չեն մնացել, բոլոր ուղևորներին դուրս են բերել գնացքներից։



