Կրեմլում սպասում են Ուիթքոֆի և Քուշների նոր այցերին Մոսկվա. Պեսկով

Կրեմլում հայտարարել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների՝ Ռուսաստանի մայրաքաղաք այցերի շարունակականության հարցում շահագրգռվածության մասին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РИА Новости-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ ամերիկյան ներկայացուցիչների ուղևորությունները Մոսկվա՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները քննարկելու նպատակով, կդառնան կանոնավոր: Այդ հայտարարությունը հաջորդել է The New York Times-ի հրապարակմանը, որտեղ, հղում անելով բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրներին, հաղորդվում էր Ուիթքոֆի և Քուշների՝ ռուսական ղեկավարության հետ նոր հանդիպումներ անցկացնելու մտադրությունների մասին:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս հիշատակել էր ամերիկյան միջնորդների՝ Կիև այցելելու հնարավոր ծրագրերի մասին: Սակայն, The New York Times-ի աղբյուրների փոխանցմամբ, ԱՄՆ ներկայացուցիչները պատրաստ են այցելել ուկրաինական մայրաքաղաք միայն այն դեպքում, երբ բանակցություններում որոշակի առաջընթաց գրանցվի:

Զելենսկին նաև ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով ամերիկյան կողմը նախընտրում է հանդիպումներն անցկացնել իր տարածքում, ինչը ստիպում է ուկրաինական պատվիրակներին թռիչքներ իրականացնել դեպի ԱՄՆ: Ուիթքոֆի և Քուշների վերջին առերես շփումը Վլադիմիր Պուտինի հետ տեղի է ունեցել Կրեմլում հունվարի 22-ին, և ռուսական կողմը հույս ունի պահպանել այդ բանակցային խողովակը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930