Ռոման Աբրամովիչը դատական հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել բրիտանական դատարանի գործողությունները

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը դատական ​​հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով անվավեր ճանաչել բրիտանական դատարանի գործողությունները, որոնք սառեցրել էին նրա ակտիվները, այդ թվում՝ «Չելսի» ֆուտբոլային ակումբի վաճառքից ստացվածները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդում է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով գործարարի փաստաբաններին։

2022 թվականի ապրիլին Ջերսիի թագավորական դատարանը կալանքի տակ է առել Աբրամովիչի մոտ 7 միլիարդ դոլարի (5.3 միլիարդ ֆունտ ստերլինգ) արժողությամբ ակտիվները՝ սկսելով քրեական հետաքննություն։

«Ռոման Աբրամովիչը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պնդելով, որ Ջերսիի իշխանությունների կողմից իր ֆինանսների, այդ թվում՝ «Չելսիի» վաճառքից ստացված գումարի վերաբերյալ քրեական հետաքննությունը անարդար է», – գրում է հրատարակությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930