Նիկոլն ընտիր բացասական հերոս է, one man show, բայց ընդդիմադիր բենդը կարող է նրան հաղթել. Արմեն Աշոտյան

«Հուսահատությունը մեղք է»,- բռնաճնշումների հերթական ալիքի ֆոնին ընդդիմության միասնական հաղթանակի հավանականության մասին 168am-ի հարցադրումներին ի պատասխան՝ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Հանրապետական գործիչը շեշտեց՝ գերակա պետք է լինի չհուսահատվելու սկզբունքը, իսկ մնացածը՝ ներվը, դարդը, պրոբլեմը լուծելի է։

«Նիկոլն ընտիր բացասական հերոս է, թե դրական հերոսների մեջ քասթինգն ինչո՞վ է ավարտվելու, ես չգիտեմ։ Ինձ թվում է՝ անպայման չի մենակատարին հաղթել մենակատարով, կարելի է մենակատարին հաղթել անսամբլով, բենդով։

Նիկոլը one man show է՝ մի մարդու թատրոն․  ամեն տեղ ինքն է, ամեն ինչն իրենից է կախված»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

Արմեն Աշոտյանը ուշադրություն հրավիրեց քաղբանտարկյալների խնդրի վրա։

«Որպես նախկին քաղբանտարկյալ և հիմա էլ քաղաքական հետապնդումների ենթարկվող կուսակցության ներկայացուցիչ, որի ԳՄ անդամ Դավիթ Համբարձումյանն անազատության մեջ է,  ուզում եմ նշել, որ մինչև ընտրարշավ ընդդիմությանը, ինձանից սկսած, չի հաջողվել լուծել քաղբանտարկյալների խնդիրը։ Դա բոլորիս ամոթն է։

Իմ սիրտն ամենաշատը ցավում է Բագրատ սրբազանի համար․  ես նստած էի Նուբարաշենում, երբ որ ինքը տասնյակ-հազարավոր քաղաքացիներով հանրահավաքների առաջնորդ էր։ Ես ազատության մեջ եմ հիմա, ու  իր դատական նիստերին մաքսիմում 100-200 հոգի մարդ է լինում․ սա, այո՛, խնդիր է, այո՛, նաև բարոյական խնդիր»,- մանրամասնեց հանրապետական գործիչը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930