Նիկոլի նմանին Արևմուտքում ЖЭК-ի պետ չէին թողնի՝ աշխատի. հնարավոր չէ՝ ժողովուրդն ուզի ու չանի. Աշոտյան
«Եվրոպական քաղաքական համաժողովը Երևան է գալիս Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար. սա միջամտություն է»,- համաժողովին ընդառաջ՝ ՀՀԿ-ի և հավաքական ընդդիմության անելիքների մասին ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
168․am-ը հանրապետական գործչից հետաքրքրվեց․
Արդյո՞ք այդ աջակցություն-միջմտությունն իշխանության համար արդյունավետ կլինի՝ հաշվի առնելով հավաքական Արևմուտքի նմանատիպ աջակցության ձախողված փորձերը Վրաստանում, Հունգարիայում,
Արդյո՞ք Փաշինյանին աջակցելը հավաքական Արևմուտքի դիրքորոշումն է, և բոլորն են այն տեսակետին, որ Փաշինյանը լավ առաջնորդ է․ չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը «Աղոթքի նախաճաշ» էր կազմակերպել, որին մասնակցած բազմաթիվ անձինք քննադատեցին Փաշինյանին, նրա թիմի սխալները։
Ի պատասխան՝ հանրապետական գործիչը նշեց․ «Եթե քաղաքագիտորեն ենք վերլուծում, Ձեր բերած օրինակները՝ Հունգարիա, Վրաստան և այլն, այդքան էլ ռելևանտ չեն Հայաստանի իրավիճակին։
Ինչու․ Հունգարիայի պարագայում, մի գեոպոլիտիկ ուժ՝ Եվրոմիությունը, պաշտպանում էր ընդդիմությանը, իսկ ԱՄՆ-ը և Ռուսաստանը՝ իշխանություններին, այսինքն՝ 2 կողմն էլ գեոպոլիտիկ տանիքներ ունենին։ Վրաստանի պարագայում նույնպես տարբեր դիրքավորումներ կային գեոպոլիտիկ ուժերի միջև։ Հայաստանի պարագայում, որքանով ես եմ տեսնում, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի կողմից տարածվող ռուսական միջամտության, Կրեմլի և այլնի մասին նարատիվների, ես չեմ տեսնում ընդդիմադիր որևէ ուժին ուղղված իրական գեոպոլիտիկ աջակցություն ։Ու լավ է, որ չեմ տեսնում։
Այսինքն՝ երբ որ երկիրը դարձնում ես ուրիշ գեոպոլիտիկ խաղացողների բախման թատերաբեմ, դու ստանում ես պոլարիզացիա, անհանդուրժողականություն, բևեռացում, ուրիշի շահերի համար մարտադաշտ դառնալու հեռանկար։ Հայաստանի ընդդիմությունը չունի գեոպոլիտիկ հովանավոր։ Նիկոլն ունի թե՛ ստրատեգիական գեոպոլիտիկ հովանավորներ, թե՛ տակտիկական գեոպոլիտիկ հովանավորներ՝ Թուրքիայի և այլն։
Իսկ երբ ասում եք՝ Արևմուտքը մտածում է, որ Նիկոլը լավ ղեկավար է․․․ ես ձեզ ուղիղ ասեմ՝ Արևմուտքում ոչ ոք այդպես չի մտածում, որ Նիկոլը լավ ղեկավար է․ իրենք, կներեք, ապուշ չեն, իրենք տեսնում են՝ երկիրն ինչ վիճակի մեջ է այս տարիների ընթացքում, ինչ է կատարվել այս երկրի հետ, իրենք շատ լավ գիտեն, որ Նիկոլը լավ ղեկավար չի, իրենք իրենց երկրներում նման ղեկավարի նույնիսկ չէին թողնի՝ ժԷԿ-ի պետ աշխատի։ Նիկոլը լավ ղեկավար չի Արևմուտքի համար, Նիկոլը ձեռնտու ղեկավար է Արևմուտքի համար»։
Մանրամասները՝ տեսանյութում



