Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն կարող ստիպել Իրանի հետ «ոչ շահավետ գործարք» կնքել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն ստիպել «հապշտապ ոչ շահավետ գործարք կնքել» Իրանի հետ։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու։ Քիչ ավելի ուշ նա ասել էր, որ իր համար միևնույնն է՝ Իրանի պատվիրակությունը Իսլամաբադում սպասվող բանակցություններին կգա, թե ոչ։

«Ինձ չեն ստիպի հապշտապ ոչ շահավետ գործարք կնքել։ Աշխարհի ամբողջ ժամանակը մերն է»,- ասել է նա «Bloomberg»-ի հետ զրույցում։Ապրիլի 19-ին ԱՄՆ առաջնորդը սպառնացել էր ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Թեհրանը չընդունի Վաշինգտոնի առաջարկած համաձայնագիրը։ Դրանից առաջ նա պնդում էր, որ ցանկացած իրանական նավ, որը կմոտենա Հորմուզի նեղուցի շրջափակման գոտուն, անմիջապես կոչնչացվի։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։ Միջնորդները փորձում են բանակցությունների նոր փուլ կազմակերպել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930