ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համար

Տուրիստական սեզոնին ընդառաջ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն ուժեղացնում է իր էկվայրինգային ենթակառուցվածքը՝ ընդլայնելով ցանցը և ներդնելով թվայնացված վճարային լուծումներ։ Սա հնարավորություն է տալիս վճարել գնումների համար առավել արագ և հարմար, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում։ Բանկի POS-տերմինալների ցանցն ընդգրկում է զբոսաշրջային ոլորտի հիմնական օբյեկտները՝ ապահովելով օպերատիվ և հարմարավետ վճարումներ։

Ռուսաստանից այցելուների թվի աճի ֆոնին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է անկանխիկ վճարումների հնարավորությունները՝ դարձնելով երկրի տարածքում վճարման գործընթացն առավել հարմարավետ։ Բանկը շարունակում է մնալ տեղական շուկայում միակը, որն ընդունում է «МИР» վճարային համակարգի քարտեր։ Սա հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին առանց կանխիկի օգտագործման վճարել հյուրանոցներում, ռեստորաններում, խանութներում, բժշկական հաստատություններում և սպասարկման կետերում։ Բացի այդ, Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված են POS-տերմինալներ, որոնց միջոցով «МИР»–ի քարտապանները կարող են կանխիկացնել գումարներ ավելի շահավետ փոխարժեքով։

Տուրիզմի զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական աճին նպաստող հիմնական գործոններից մեկը։ Վերջին տարվա արդյունքներով՝ երկիր այցելել է ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ, որոնցից ավելի քան 40%-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ընդհանուր զբոսաշրջային հոսքն աճել է 2.5%-ով, ինչը վկայում է որպես զբոսաշրջային ուղղություն Հայաստանի նկատմամբ կայուն հետաքրքրության մասին։

Անկանխիկ վճարումների ենթակառուցվածքի ընդլայնումը նպաստում է ծառայությունների որակի բարձրացմանը և աջակցում է զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացմանը։ Բանկի POS-տերմինալների ցանցը շարունակում է ակտիվորեն աճել․ վերջին տարվա ընթացքում գործող տերմինալների թիվն ավելացել է 76%-ով՝ հատկապես առևտրի, ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի ոլորտներում։ Զուգահեռ Բանկը զարգացնում է նաև Ինտերնետ-էկվայրինգը․ միացված սարքերի քանակն աճել է 117%-ով, ինչն արտացոլում է օնլայն վճարումների նկատմամբ աճող պահանջարկը։

Կարդացեք նաև

«Տուրիզմի աճն անմիջականորեն ազդում է վճարային ենթակառուցվածքի պահանջների վրա․ բիզնեսի համար կարևոր է առաջարկել հաճախորդների համար սովորական վճարման եղանակներ։ Մենք զարգացնում ենք էկվայրինգը որպես գործիք, որն օգնում է արդյունավետ սպասարկել հաճախորդների աճող հոսքը։ Էկվայրինգը բիզնեսին օգնում է ավելացնել վաճառքները, ինչը դրական ազդեցություն ունի թե՛ հաճախորդների, թե՛ Հայաստանի տնտեսության վրա։ 2026թ. մեր ծրագրերում նախատեսված է նոր էկվայրինգային պրոդուկտների գործարկում՝ հաշվի առնելով մեր հաճախորդների առանձնահատկությունները, ինտեգրացիաների զարգացումը և սակագների հետագա օպտիմալացումը», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

Այս փուլում հատուկ ուշադրություն է դարձվում Ինտերնետ-էկվայրինգի զարգացմանը։ Բանկը ներդնում է օնլայն բիզնեսի համար նախատեսված լուծումներ՝ կայքում վիրտուալ վճարային համակարգ (V-POS) և վճարումների կատարում հղումով (E-com)։ Սա բիզնեսներին հնարավորություն է տալիս ընդլայնել վաճառքի ուղիները և պարզեցնել վճարումների ընդունման գործընթացը։ Օգտատերերի համար այս լուծումներն ապահովում են ծառայությունների դիմաց նախապես վճարելու հնարավորություն, այդ թվում՝ հյուրանոցների ամրագրում «МИР» քարտերով՝ դարձնելով ուղևորությունների պլանավորումն ավելի հարմարավետ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930