Բաժիններ՝

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր

Ապրիլի 18-ին, ժամը 14։15-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի դուրս են եկել դեպի Թումանյան բնակավայրի անտառ և կորել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոլորված անձանց փոխանցած տեղորոշման կոորդինատներով Թումանյան բնակավայրից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ «Կուլեթ» կոչվող հանդամասում, հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930