ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ԹՐԻՓՓ նախագիծն է քննարկել MITRE կազմակերպության ներքին անվտանգության ապահովման կենտրոնի տնօրենի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է MITRE կազմակերպության ներքին անվտանգության ապահովման կենտրոնի (Center for Securing Homeland) փոխնախագահ և տնօրեն Յոսրի Բարսումի հետ՝ հայտնում են դեսպանությունից։

Քննարկվել են մի շարք հարցեր՝ ՀՀ–ԱՄՆ օրակարգի, ԹՐԻՓՓ նախաձեռնության տարածաշրջանային նշանակության, դրա իրականացման գործընթացի, ինչպես նաև ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռման հուշագրի վերաբերյալ։

Դիտարկվել են կիբեռանվտանգության և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930