Ֆրանսիայի ԱԳ նախարարը պատմել է Հունգարիայի նոր իշխանություններից Փարիզի ակնկալիքների մասին

Ֆրանսիան ակնկալում է, որ Հունգարիայի նոր կառավարությունը կվերացնի մի շարք վետոներ Եվրամիության որոշումների վրա, որոնք Բուդապեշտը դրել էր վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության օրոք՝ ներառյալ Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրման հարցը, երեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

«Մենք (նոր իշխանություններից – խմբ.) ակնկալում ենք, որ… Հունգարիան կվերականգնի իր դերը եվրոպական ազգերի համաձայնության մեջ և կվերացնի մի շարք անհիմն վետոներ, որոնք վնասել են Ուկրաինային աջակցելու Եվրոպայի կարողությանը»,- ասել է Բարոն RFI ռադիոյի եթերում՝ համաձայնելով հաղորդավարի այն դիտարկման հետ, որ վետոներից մեկը վերաբերում է Ուկրաինայի համար սահմանված վարկին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930