««Ուժեղ ենք լինելու Մոսկվայում, Վաշինգտոնում, Լոնդոնում, Պեկինում». կասկած չկա, որ Սամվել Կարապետյանի խոսքը մշակված «աշխարհագրության» և աշխարհաքաղաքականության մասին է»

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Հասկանալի է, որ Սամվել Կարապետյանի ուղերձը պետք է իր ոգով համապատասխանեցվեր հանրահավաքին: Այսինքն, այս տեսանկյունից այն իհարկե պետք է լիներ, տեղավորվեր ժանրի կանոնի մեջ:

Միեւնույն ժամանակ, այն բնականաբար պարունակում էր այն հիմնական ուղերձները հանրությանը, որ այս ընթացքում փոխանցում է նրա թիմը եւ բնականաբար կշարունակի անել դա առաջիկա երկու ամիսներին, ինչպես գործնականում անում են մյուս ուժերը:

Կարապետյանի ուղերձում ուշադրության արժանացավ մի հետաքրքիր «աշխարհագրություն», որ արտահայտեց նա՝ ներքին ուժից բխեցնելով արտաքին հարաբերությունների շրջանակ. «ուժեղ ենք լինելու Մոսկվայում, Վաշինգտոնում, Լոնդոնում, Պեկինում»:

Ես մեղմ ասած չեմ կարծում, թե մայրաքաղաքների շրջանակը ընտրված է «վիճակահանության» սկզբունքով: Կասկած չկա, որ խոսքը մշակված «աշխարհագրության» եւ աշխարհաքաղաքականության մասին է, ու ուշագրավ է հենց դրանով՝ թե «առկա», թե «բացակա» լոկացիայի տեսանկյունից:

Իհարկե չեմ կարծում, թե բացակայության պարագան նշանակում է անտեսում: Հակված եմ մտածել, որ նախանշված է պարզապես թիրախային առաջնահերթությունների շրջանակը, որոնք վճռորոշ դեր ունեն թե Կովկասի, թե մեծ մերձավորարեւելյան ռեգիոնի, թե նաեւ Գլոբալ հարավ աշխարհաքաղաքական տարածության մեխանիկայի ձեւավորման գործընթացում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930