Իրանը և ԱՄՆ-ն կանցկացնեն ինչպես ուղղակի, այնպես էլ միջնորդավորված բանակցություններ. CNN
Իրանի և ամերիկյան պատվիրակությունների միջև Իսլամաբադում կայանալիք բանակցությունները, ինչպես սպասվում է, կանցկացվեն երկու ձևաչափով՝ ուղղակի և միջնորդավորված, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հաղորդագրության համաձայն, բանակցությունների օրակարգը, հավանաբար, կհաստատվի ԱՄՆ-ի և Իրանի կողմից՝ որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի ներկայացուցիչների միջոցով, որից հետո կողմերը կանցնեն ուղղակի բանակցությունների։



