Բաժիններ՝

Լիբանանում Իսրայելի հարվածներից մեկ օրում մոտ 200 մարդ է զոհվել

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 8-ին Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանի տարբեր շրջաններում զոհերի թիվը հասել է 182-ի, իսկ վիրավորներինը՝ 890-ի։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Նախարարության տեղեկացմամբ՝ զոհերի թիվը կարող է փոխվել։

Նաև տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 9-ին Աբբասիա բնակավայրի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը, նախնական տվյալներով, հասել է 7-ի, կան նաև վիրավորներ։

Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածները շարունակվում են։

Իր հերթին, «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ հրթիռներով թիրախավորել է Իսրայելի Մանարա բնակավայրը՝ հավելելով, որ շարունակելու է հարվածներ հասցնել Իսրայելին մինչև Լիբանանի և նրա ժողովրդի դեմ իսրայելա-ամերիկյան ագրեսիայի դադարեցումը։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 1739-ի, իսկ վիրավորներինը՝ 5873-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930