Իսրայելական հեռուստաալիքը Իրանի «քաղաքակրթության ոչնչացման» հետհաշվարկային ժամանակաչափ է գործարկել
Իսրայելական Channel 13 հեռուստաալիքը Իրանի խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած վերջնաժամկետի հետհաշվարկային ժամանակաչափ է գործարկել, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Ամերիկացի նախագահը խոստացել է այսօր երեկոյան « ոչնչացնել ամբողջ քաղաքակրթությունը»։
Ժամաչափը հայտնվել է իսրայելական հեռուստաալիքի լրատվական թողարկման ժամանակ։ Հաղորդավարի սեղանի առջև գտնվող էկրանին հայտնվել է Դոնալդ Թրամփի դիմանկարով և «Վերջնաժամկետ» մակագրությամբ ժամանակաչափ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի սահմանած «վերջնաժամկետը» լրանում է Վաշինգտոնի ժամանակով 20:00-ին։
Մանրամասները՝ տեսանյութում



