Այս գիշեր իրանական կողմը խnցել է մեծությամբ աշխարհում չորրորդ «Saudi Basic Industries Corporation»-ի նավթաքիմիական գործարանը Սաուդյան Արաբիայում․ Վարդան Ոսկանյան

Ի պատասխան Իրանի նավթաքիմիական արդյունաբերական ենթակառուցվածքներին հասցված հարվածների, այս գիշեր իրանական կողմը խոցել է մեծությամբ աշխարհում չորրորդ «Saudi Basic Industries Corporation»-ի նավթաքիմիական գործարանը Սաուդյան Արաբիայում։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանի նման գործողությունները պատերազմում ունեն օպերատիվ արձագանքման բնույթ, իսկ երկարաժամկետ իրանական ռազմավարությունը ենթադրում է Հորմուզի նեղուցի վրա ամբողջական վերահսկողության պահպանում նաև հետպատերազմական շրջանում, որին միտված օրենսդրական քայլեր է ձեռնարկում այս երկրի խորհրդարանը մի կողմից, և դիվանագիտական աշխատանք Օմանի հետ ԱԳՆ-ն՝ մյուսից։

Երեկ, երբ Սպիտակ տանը ներկայացվում էր ամերիկյան խոցված ինքաթիռի օդաչուի՝ Իրանի տարածքից տարհանման գործողությունը, ԱՄՆ-ի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Քեյնը ուշագրավ հայտարարություն է արել, որից կարելի է եզրակացություններ անել սովորական իրանցիների՝ այս պատերազմում վարքագծի մասին։ Նա, մասնավորապես, նշել է, որ տարհանման գործողության ժամանակ տեղի բնակիչներից նույնիսկ փոքր հրազեն ունեցող յուրաքանչյուր իրանցի կրակել է ամերիկյան ուղղաթիռների վրա»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930