Բաժիններ՝

Չինաստանը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Իրանում ու սկսել խաղաղության բանակցությունները

Չինաստանը կոչ է անում Իրանում պատերազմի մեջ ներգրավված կողմերին անհապաղ հրադադար հաստատել ու հնարավորինս շուտ սկսել խաղաղության բանակցությունները։ Ինչպես հաղորդում է Xinhua-ն, Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը նման հայտարարությամբ է հանդես եկել ապրիլի 2-ին կայացած ճեպազրույցում։

«Ռազմական միջոցները չեն կարող հիմնարար կերպով լուծել խնդիրը, և հակամարտությունների սրումը չի համապատասխանում ոչ մի կողմի շահերին», – ասել է Նինգը՝ կոչ անելով «շահագրգիռ կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»։

Այս հայտարարություններն արվել են այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում Իրանի դեմ հուժկու հարվածներ հասցնելու մտադրության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930