«Չելսին» և «Լիվերպուլը» կարող են խլել «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային թիրախը «Մոնակոյից»
«Չելսին» և «Լիվերպուլը» հետևում են «Մոնակոյի» 22-ամյա կիսապաշտպան Լամին Կամարային: Այս մասին հաղորդում է Caught Offside-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբում պատրաստ են քննարկել խաղացողի վաճառքը, բայց նրան գնահատում են առնվազն 65-75 միլիոն եվրո։ Կամարայի պայմանագրում հրաժարագնի կետ չկա։ Ընդ որում, «Մոնակոն» չի ցանկանում արագ վաճառել նրան, քանի որ կարծում է, որ ֆուտբոլիստի արժեքը կարող է ավելի բարձրանալ։
TEAMtalk-ը նախկինում հաղորդել էր սենեգալցի կիսապաշտպանի նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին։
Այս մրցաշրջանում սենեգալցին մասնակցել է 25 խաղի բոլոր մրցաշարերում՝ կատարելով չորս գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։




