Խնդրում եմ անաչառ քննություն արվի, բայց երեխուս տանը խնամեմ, առողջությունը չվտանգվի. Գայանե Մինասյան

Խնդրում եմ տվեք հնարավորություն՝ երեխայիս տիրություն անեմ մինչև քննության ավարտը, այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպի գործով անցնող Դավիթ Մինասյանի մայրը՝ Գայանե Մինասյանը:

Նա տեղի ունեցածը թյուրիմացություն որակեց՝ նշելով, որ իր տղաներն ամեն կիրակի մասնակցում են պատարագների:

«Խնդրում եմ հնարավորություն տալ խնամել որդուս, իմ տղաները ամեն կիրակի պատարագի են մասնակցում: Ես խնդրում եմ ուղղակի անաչառ քննություն արվի, ես՝ որպես մայր, հնարավորություն ունենամ երեխայիս տանը իմ հսկողության տակ տիրություն անելու՝ մինչև դատարանն իր քննությունը կատարի, ամեն ինչ ըստ օրենքի արվի։ Գոնե առողջությունը, կյանքը չվտանգվի։ Մյուս տղաս էլ, կասկածում եմ, որ թոքաբորբ է»,- նշեց Դավիթի մայրը:

Նրա խոսքով՝ իր երեխաները զույգ տղաներ են, որոնց ունեցել է 33 տարեկանում, շատ դժվարությամբ է մեծացրել։ Հավատացրեց, որ իր տղաները կիրթ, դաստիարակված են։

«Ովքեր ճանաչում են, կասեն՝ կուլտուրական, կիրթ տղաներ են, տուն, դպրոց, պարապել, եկեղեցում՝ պատարագի: Տղայիս՝ Դավիթին խփեցին, բրթեցին եկեղեցում, հրմշտոց էր, ինքն էլ ուզում էր իր տեղում կանգնել, աղոթել»,- պատմեց, որ որդուն հրել են, ինքն ընկել, վեր է կացել, եղբայրն է օգնել:

Այսօր Գայանե Մինասյանը դեռ չի հասցրել տեսնել որդուն՝ Դավիթին։

Նշենք, որ քիչ անց կհրապարակվի Դավիթ Մինասյանին կալանքի վերաբերյալ որոշումը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930