1 օրով գարուն կգա. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Մարտի 25-27-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-27-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։



